Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Օրվա ֆուտբոլային գլխավոր տոնը

Օրվա ֆուտբոլային գլխավոր տոնը
07.10.2012 | 13:17

Այսօր Բարսելոնի «Նոու կամպ» մարզադաշտում միմյանց հետ են մրցելու տեղի «Բարսելոնն» ու Մադրիդի «Ռեալը»: Թեև հանդիպումը էլ կլասիկոյի շրջանակներում է, Իսպանիայի ներքին առաջնության հերթական խաղ, սակայն ինչպես մրցակցային, այնպես էլ որակական տեսանկյունից խաղի բնութագրականը ոչ մի կերպ չի տեղավորվում հերթական ասված հասկացության մեջ: Միմյանց հետ են խաղում համաշխարհային ֆուտբոլի երկու գրանդ ակումբներ, և երիցս ճիշտ է մադրիդյան ակումբի մարզիչ Ժոզե Մուրինյոն` ասելով, որ կատալոնյան ակումբի հետ իր թիմի հանդիպումների ժամանակ աշխարհը կանգ է առնում: Այսօրվա խաղի ժամանակ հայտնի կդառնա` «Բարսելոնը» հաղթանակների թվով կհավասարվի՞ «Ռեալին», թե՞` ոչ: Հիշեցնենք, որ մինչեւ այժմ «Բարսելոնը» մրցակցին հաղթել է ութսունյոթ անգամ, քառասունվեց խաղ ավարտվել է ոչ-ոքի: Երկու թիմերի մրցակցության վերաբերյալ թվային հետաքրքիր այլ տվյալներ ու այլ մանրամասներ, ինչպես նաեւ հանդիպման մանրամասն վերլուծությունը տես «Իրատես de facto»-ի երեքշաբթի օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ